Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՀՀ ԱՆ. Աղջկա վիճակը փոքր-ինչ բարելավվել է

ՀՀ ԱՆ. Աղջկա վիճակը փոքր-ինչ բարելավվել է

Էլեկտրոնային լրատվամիջոցներում սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի 14-ամյա Ադելայի առողջական վիճակի մասին տեղ գտած հրապարակումները հանրային հետաքրքրություն են առաջացրել։ Վերջերս նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել։ Տեղեկացնենք, որ աղջնակի բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո։ Երեխան արդեն մի քանի օր է, ինչ բուժվում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրինության կողմից հրավիրվել են հանրապետության առաջատար բոլոր նյարդավիրաբույժները, ծնոտային վիրաբույժները և բազմաթիվ այլ մասնագետներ։ Կազմակերպվել են կոնսիլիումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` համակարգչային շերտագրում։ Արդյունքում որոշվել է երեխայի բուժման տակտիկան։

Կատարվել է պարանոցի արտաքին ֆիքսում։ Դեղորայքային բուժման շնորհիվ աղջկա վիճակը փոքր-ինչ բարելավվել է, վերականգնվել է կլման ակտը։ Երեխան ոչ միայն ջուր և հյութեր է ընդունում, այլև` կոշտ սնունդ։ Նա մասնագետների մշտական ուշադրության կենտրոնում է։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ